Արեւմտահայերէն | English | Русский

ՎԱՃԱՌՔԻ ԲԱՑԱՌԻԿ ԳՈՐԾԸՆԿԵՐ

ԿՈՍՏ ԿՈՍՏ ԿՈՆՍԱԼՏ

«Կոստ Կոնսալտ» ընկերությունն իր գործունեությունը ծավալում է 2004 թ․՝ առաջարկելով ռիելթորական համալիր ծառայություններ Երևանում և ՀՀ մարզերում: Ընկերության առաջարկներում առկա են անշարժ գույքի առաջնային և երկրորդային շուկայի բազմատեսակ օբյեկտներ՝ բնակարաններ, առանձնատներ, նորակառույց բնակելի համալիրներ, հողամասեր, արտադրական և առևտրային տարածքներ, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ նշանակության օբյեկտներ: Հանրապետության ութ մարզերում գործող ներկայացուցչությունները, սերտ համագործակցելով գլխամասային գրասենյակի հետ, արդյունավետորեն կազմակերպում են վաճառքի ամբողջ գործընթացը՝ մեծաքանակ թվով գնորդներ ներգրավելով մարզերից, ինչպես նաև հավաքագրում և հավաստի տեղեկատվություն փոխանցում տարածաշրջաններում անշարժ գույքի առկա շուկայի կառուցվածքի, տնտեսության և դրա տարբեր ճյուղերի զարգացումների և փոփոխությունների վերաբերյալ։ Գործող անշարժ գույքի գնահատման բաժինը մշտապես տիրապետում է անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակին, խնդիրներին և զարգացումներին: Ընկերությունը կազմակերպում է բազմաֆունկցիոնալ բնակելի նորակառույց շենքերի վաճառքի գործընթացի բոլոր փուլերը և ակտիվորեն համագործակցում է խոշոր ներդրողների, կառուցապատողների և շինարարական կազմակերպությունների հետ: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի լավագույն և արդյունավետ օգտագործման տարբերակներ, խորհրդատվություն որակավորված գնահատողների կողմից։ Օգտագործելով վաճառքի ժամանակակից գործիքները՝ ընկերությունը ստեղծում է լայն գովազդային ծածկույթ, ներառյալ կայքէջերի ձևավորումը, ներկայացվածությունը սոցցանցերում, համապատասխան բովանդակային նյութերի մշակումը և կարճ ժամանակահատվածում անշարժ գույքի շուկա է ներմուծում օբյեկտի գովազդային «ապրանքանիշը» և վաճառքի կոնցեպտը։ Վաճառքի գործընթացի բոլոր փուլերում գնորդին տրամադրում ենք լիարժեք իրավական աջակցություն, պատրաստում ենք գործարքի անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը համաձայն բոլոր իրավական կարգավորումների: