Արեւմտահայերէն | English | Русский

Արդի Ճարտարապետություն

Էրգոնոմիկ լուծումներով առանձնատների նախագծերը գրավիչ են իրենց ճարտարապետական հորինվածքով և բնակելի սենյակների դասավորությամբ:

Էկոլոգիապես մաքուր տարածք

Բնակելի ավանի բլրոտ հարթավայրային լանդշաֆտը ձևավորվելու է՝ պահպանելով հանրային կանաչ տարածքների ոճային ամբողջականությունը:

Զարգացած ենթակառուցվածքներ

Այս նախագիծը սկզբնավորվեց երիտասարդների համար շփման նոր հարթակ ձևավորելու, նրանց հետաքրքիր առօրյան և ժամանցը մեկտեղելու մեր ցանկությամբ:

Վճարման հարմար տարբերակներ

Վճարման հարմար պայմաներ` հիփոթեքային վարկավորում կամ տարաժամկետ վճարում։ Առանձնատները կառուցվելու են 9-12 ամսվա ընթացքում:

Բարի գալուստ «Էրգիր Ավանգարդ Ավան»

«Էրգիր Ավանգարդ Ավան» երևանամերձ բնակելի թաղամասը «Լեռենց» և «Կոնսալտ» ընկերությունների երիտասարդական նոր համատեղ նախագիծն է։ Միահարկ կամ երկհարկանի առանձնատներով նորաոճ բնակելի այս թաղամասն իր կառուցողական լուծումներով և ժամանակակից ճարտարապետությամբ չի զիջում եվրոպական քաղաքների հարմարավետ ու խաղաղ արվարձաններին։
Ավանը գտնվում է «Վահագնի» թաղամասից հյուսիս – արևմուտք, Պռոշյան համայնքում, Երևանի կենտրոնից ընդհամենը 14 կմ հեռավորությամբ, Երևան-Աշտարակ մայրուղուն հարող ընդարձակ ու խաղաղ տարածքում, որն արագորեն կառուցապատվում է և բնակեցվում ՝ համալրելով բնակելի գոտին ժամանակակից ենթակառուցվածքներով:
Այս նախագիծը սկզբնավորվեց երիտասարդների համար շփման նոր հարթակ ստեղծելու, նրանց հետաքրքիր առօրյան և ժամանցը մեկտեղելու մեր ցանկությամբ, և կարծում ենք, որ «Էրգիր Ավանգարդ Ավան»-ը իր հարուստ ժամանցային ենթակառուցվածքներով կգրավի թե՛ ապագա բնակիչներին, թե՛ նրանց հյուրերին: Բնակելի ավանի տարածքում կառուցվում են սպորտային և խաղային հրապարակներ, ինտերնետ- սրճարան և ժամանցի այլ գոտիներ:

«Էրգիր» բնակելի ավանը հագեցած է լինելու բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով և ծառայություններով՝

  • պահպանման ծառայություն
  • լուսավորություն
  • կանաչապատում
  • գրասենյակային տարածքներ
  • խանութներ
  • դեղատուն
  • սրճարան
  • խաղահրապարակներ
  • մանկական խաղասրահներ
  • հանգստի գոտիներ
  • մանկապարտեզ
  • ամֆիթատրոն

Առաջարկվող Նախագծեր

Այստեղ, 29 հա մակերեսով տարածքում, կառուցվում է ժամանակակից թաղամաս, որն իր հարմարավետությամբ չի զիջում եվրոպական մեծ քաղաքների շքեղ արվարձաններին։ Թաղամասի 4 առանձնացված թաղերն անվանակոչվել են մեր պատմական հայրենիքի քաղաքների անուններով՝ Բաղեշ, Կարս, Սիս և Կարին։ Մեր հետևորդները գիտեն, որ ներկայում մեկնարկել են երրորդ՝ «ՍԻՍ», թաղի վաճառքները, այն նախագծելիս մենք ընտրել ենք նախորդ երկու թաղերի՝ Բաղեշի, Կարսի առավել պահանջված նախագծերը։
Ժամանակակից, էրգոնոմիկ լուծումներով միահարկ և երկհարկանի առանձնատների նախագծերը գրավիչ են իրենց ճարտարապետական հորինվածքով և բնակելի սենյակների դասավորությամբ, որտեղ լայն պատուհաններից ներս է թափանցում շրջակա բնությունը: Պարզ նրբագեղությանը տիրույթը, կարծես, լույս և մաքուր օդ է կլանում, այն ազատ է «տեսողականը աղմուկից»։ Արտաքին և ներքին հարդարման համար ընտրված է զուսպ ներկապնակը, առավելագույնը՝ երկու-երեք գույն, որոնք ձեր ցանկությամբ կհամադրվեն որևէ վառ գույնով՝ միջավայրը դարձնելով տարբերվող և առավել հոգեհարազատ:
Ընտրեք ձեր երազանքի տունը, և մենք կկառուցենք այն նախագծի հաստատման պահից 9-12 ամսվա ընթացքում։ Անշուշտ, ձեր ցանկությամբ մենք կիրականացնենք նաև առանձնատան ներքին հարդարման աշխատանքները։

ՍԻՍ թաղամաս

Սիս 1

հողամասը՝ սկսած 500 քմ
առանձնատուն՝ 150 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

Սիս 2

հողամասը՝ սկսած 500 քմ
առանձնատուն՝ 165 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 2
ավտոտնակ 1

Սիս 3

հողամասը՝ սկսած 500 քմ
առանձնատուն՝ 215 քմ
սանհանգույց 3
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

բաղեշ թաղամաս

Բաղեշ 1

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասը՝ սկսած 490 քմ
առանձնատուն՝ 135 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

Բաղեշ 2

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասը՝ սկսած 490 քմ
առանձնատուն՝ 150 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

Բաղեշ 3

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասը՝ սկսած 490 քմ
առանձնատուն՝ 165 քմ
սանհանգույց 4
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

Բաղեշ 4

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասը՝ սկսած 490 քմ
առանձնատուն՝ 207 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 2
ավտոտնակ 1

Բաղեշ 5

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասը՝ սկսած 490 քմ
առանձնատուն՝ 215 քմ
սանհանգույց 3
ննջասենյակ 3
ավտոտնակ 1

կարս թաղամաս

Կարս «Ա»

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասերը սկսած 268 քմ
Բնակելի մակերեսը 105 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 3

Կարս «Բ»

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասերը սկսած 244 քմ
Բնակելի մակերեսը 85 քմ
սանհանգույց 1
ննջասենյակ 2

Կարս «Գ»

ՎԱՃԱՌՎԱԾ ԵՆ

հողամասերը սկսած 230 քմ
Բնակելի մակերեսը 95 քմ
սանհանգույց 2
ննջասենյակ 3

Տեղադիրք Առավելություններ

Կենտրոնից ընդամենը 15 րոպե արագընթաց մայրուղով երթևեկելուց հետո, շրջանցելով մայրաքաղաքի խցանված փողոցները, դուք հայտնվում եք ձեր տանը՝ լիակատար անդորրի մեջ, շուրջօրյա անվտանգության պահպանության ներքո, վայելում ավանի մաքուր ճեմուղիները, հեռվից հետևում խաղահրապարակներում խաղացող երեխաներին:
Այստեղ տիեզերական ազատություն է, հորիզոնում՝ հեկտարներով ձգվող խաղողի այգիների անզուգական տեսարաններ, որոնց կոկիկ սանրված մարգերը հրաշալիորեն ներդաշնակում են ավանի ճարտարապետության զուսպ մինիմալիզմին: Մի ակնթարթ պատկերացրեք՝ ձեր տան պատշգամբից երևում են ծանրությունից կքած խաղողի վազերը, որոնք սպասում են բերքահավաքին, որից հետո բեռնատարներով քաղցր տոննաները ուղևորվելու են գինու գործարանները:
Բնակելի ավանի բլրոտ հարթավայրային տեղանքը ձևավորվելու է՝ պահպանելով հանրային կանաչ տարածքների ոճային ամբողջականությունը, բայց սեփական հողակտորը ստեղծագործելու ձեր մաքուր կտավն է, որի վրա կարող եք պատկերել նոր կյանքի ձեր բնանկարը. այգում պտղատու ծառեր տնկել, բակում սեղան-աթոռ, կրակարան դնել, երեխաների համար ճոճանակ, լողավազան տեղադրել: Հարմարավետության ձեր տիրույթը հեռու է հարևան առանձնատներից և սահմանազատված է կանաչ ցանկապատով։
Ձեր օջախի առաջին քարը մենք արդեն դրել ենք: Միացեք մեզ. մենք կկառուցենք, Դուք վայելեք մեր «ԷՐԳԻՐԸ»: